Ապրանքատեսականի

Right in the center…

«Դեկորա» կահույք

«Դեկորա» կահույքի խանութ-սրահները ավելի քան տասը տարի գործում են հայաստանյան շուկայում եւ լավագույններից են: «Դեկորա»-ն կահույքի ներմուծման եւ արտադրության ոլորտում ունի տարիների կուտակած փորձ: Մենք համագործակցում ենք տարբեր երկրների կահույք արտադրող առաջատար ընկերությունների հետ, որոնք մեծ ուշադրություն են դարձնում ապրանքի որակին եւ դիզայնին: «Դեկորա»-ն Երեւանում ունի երեք խանութ-սրահ:
«Դեկորա» խանութ-սրահներում ներկայացված է կահույքի լայն տեսականի: Մեզ մոտ ցանկացած ճաշակի տեր մարդ կարող է գտնել իրեն հետաքրքրող կահույք: Երկար տարիներ գործելով հայկական շուկայում և ունենալով ոլորտի կատարյալ իմացություն՝ այստեղ մշտապես ցուցաբերվում է անհատական մոտեցում ցանկացած այցելուի, ինչի շնորհիվ էլ «Դեկորա»-ն ժամանակի ընթացքում արժանացել է հանրության վստահությանը: